Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբանների միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

8e2518ee93d1daf91f16575967810a4a

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կմնա կալանքի տակ։

Փաստաբանները կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 3 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

--00—ՅՄ