Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է նրան ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Դավիթ Տոնոյան

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Տեղեկությունը 168.am-ին հայտնել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, և մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է 35 միլիոն դրամ:

--00--ԱՀ

Տեսանյութեր