ԱՀ առողջապահության նախարարը Մարտունիում քննարկել է դեղորայքային ապահովվածության և մի շարք այլ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

322488719_826450661746457_8786332439518523217_n

Դեկտեմբերի 27-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական  ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։

Այցի շրջանակներում  տեղի են ունեցել հանդիպումներ  բուժանձնակազմների հետ և քննարկվել են դեղորայքային ապահովվածության, տեխնիկական հագեցվածության, կադրային քաղաքականության, շենքային պայմանների բարելավման և բուժսպասարկման որակի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում նախարար Սամվել Ավետիսյանը ներկայացրել է նաև իր տեսլականը Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վերաբերյալ  և հանձնարարել գործադիր տնօրեն Ռ․ Բաղդասարյանին ներկայացնել մեկամյա զարգացման ծրագիր։

--00—ՅՄ