Արցախի ԱՆ-ն պետական միջոցներով ձեռք է բերել 4 հատ շարժական ռենտգեն համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգ, այդ մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«ԱՀ առողջապահության նախարարությունը պետական միջոցներով ձեռք է բերել 4 հատ շարժական ռենտգեն համակարգ թվային ռադիոգրաֆիկ համակարգով:

Շարժական ռենտգեն համակարգը Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով հանդիսանում է լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։

Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը, այն շատ կարևոր է պացիենտների հոսքը արագ կառավարելու համար։ Համակարգը ցանկության դեպքում կարելի է տեղափոխել համապատասխան մեքենայով այլ վայր և կատարել թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։

ԱՀ առողջապահության նախարարության կողմից այս շարժական ռենտգեն սարքերը տրամադրվել են Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և Մարտունու շրջանային բուժմիավորումներին:

Ավելին՝ http://moh.nkr.am/?p=22279»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում: