Հայտնաբերվել է սուբուտեքս և մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ։ 

Նրանք ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու, մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին տեղափոխեցին 36 և 39 տարեկան երկու տղամարդու։ 

36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին «B-8» գրառմամբ սուբուտեքսի դեղահաբեր, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, կաթուցիչներ ու գաղտնի փականով ծալովի դանակ։ 

Պարզվել է, որ նրան թմրամիջոցը իրացրել է 39-ամյա տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

39-ամյա տղամարդը կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ