42-ամյա քաղաքացին կալանավորվել է՝ մեղադրվելով քրեական օրենգրքի 3 հոդվածերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

հասարակական

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին՝ ժամը 09.30-ին, Իջեւանի Բլբուլյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Էդմոնդ Է.-ն, որը մայիսի 11-ից Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: