ԱՆԻՖ-ն այլևս չի կառավարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

զանգեզուր

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, հայտնում է ԱՆԻՖ-ի հանրային կապերի բաժինը։

--00—ԼՄ