Խիստ մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չվերթներ են չեղարկվել և հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

photo_2022-12-17_12-54-22

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։

Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:

Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում:

--00—ՅՄ