Մեկնարկել է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդիրներին նվիրված ֆորումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Քիչ առաջ մեկնարկվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը: Այն կտևի երկու օր՝ դեկտեմբերի 12-13-ը:  
 
Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդիրներին։  

Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:  

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

--00—ԼՄ