Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը Անթալիայում տեղի ունեցող ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Չավուշօղլու

Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու թուրքական կողմի հրավերին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Անադոլու» գործակալությունը հիշեցրել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայի հարավում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,- ասել է թուրք նախարարը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Չավուշօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավեր չի ուղարկել, քանի որ այլ երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

--00--ԱՀ