Հանրապետության տարբեր տարածքներից ահազանգեր են ստացվել․ փրկարարները բացել են փակ դռներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

248186.jpg

Նոյեմբերի 16-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

--00—ԶՀ