Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից:

«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ` այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս»,-գրել է նախարար Քերոբյանը:

--00--ԱՀ