Չինաստանում COVID-19-ով հիվանդացության աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Չինաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակում Է վատթարանալ. անցած օրվա ընթացքում երկրի մայրցամաքային մասում հայտնաբերվել են COVID-19-ի 1150 նոր հաստատված դեպք եւ 9385 անախտանիշ կրողների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի տվյալները:

Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել Է Գուանդունի հարավային նահանգում եւ Հենանի նահանգում: Նաեւ վարակման դեպքեր են գրանցվել Պեկինում, Չունցինում, Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում եւ մի շարք նահանգներում: Դրա հետ մեկտեղ վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել Է COVID-19-ի 59 բերովի դեպք եւ առանց ախտանշանների ընթացող հիվանդության 135 բերովի դեպք: Չինաստանը կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից հանձնառու Է վիրուսի նկատմամբ զրոյական համբերություն քաղաքականությանը, չինական հակահամաճարակաբանական հսկողությունն առաջվա պես մնում Է խստագույններից մեկն աշխարհում:

Նույնիսկ վարակման մի քանի դեպք հայտնաբերելիս կարող են կարանտինի ենթարկել ամբողջ շրջաններ ու նույնիսկ քաղաքներ: Այս տարվա գարնանը Շանհայը երեք ամիս անցկացրել Է լոքդաունում, ինչը խոշոր խափանումների Է հանգեցրել արտադրության եւ ամբողջ աշխարհով մատակարարումների մեջ, այդ ժամանակ քաղաքում գրանցվել են վարակման՝ Չինաստանի համար ռեկորդային ցուցանիշներ, առանձին օրերի հայտնաբերվել Է ավելի քան 20 հազար դեպք: Վերջին ամիսներին Չինաստանում կրկին համաճարակաբանական իրադրության վատթարացում Է դիտվում COVID-19-ի բազմաթիվ տեղային բռնկումների կապակցությամբ, ինչի պատճառով մի շարք քաղաքներում սահմանվել են մասնակի լոքդաուններ, իսկ մարդիկ ստիպված են ամեն օր ՊՇՌ-թեստավորում անցնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱՀ