Երևանում վրաերթի է ենթարկվել 16-ամյա տղա. վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

600.thumb_.jpg

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարեգին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med Line բժշկական կենտրոնի բժիշկները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը»,-գրել է կայքը։

--00—ԶՀ