Վթար՝ Կապանում․ բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «MAN»-ը, կա հոսպիտալացված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

վթար 12

Փետրվարի 29-ին՝ ժամը 02:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Մ. ծնված 1978 թ.) և «MAN» (վարորդ՝ Մանվել Թ. ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վարդան Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Վարդան Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: