Մեքենայից գողացել են ՊՆ նախկին բարձրաստիճան սպայի ատրճանակը. նախկին նախարարի կողմից էր պարգևատրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ատրճանակ

Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հրայր Նազարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16․15-ից 17․30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Չարենցի փողոցում կայանված, իրեն պատկանող Nissan Pathfainder մակնիշի ավտոմեքենայի դռները չկողպված լինելու հանգամանքից, սրահից գողացել են իրեն պատկանող ձեռքի պայուսակը, գրում է shamshyan.com-ը:

Հ․ Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է ատրճանակ, որը եղել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի, և այն 2016 թվականին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որպես պարգև տրվել է Հ․ Նազարյանին։ Վերջինս ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպա է։  

Դեպքի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:

--00—ԼՄ