Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Լիտվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Հայաստանից Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) կգործուղվի պատվիրակություն։

Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։

Պատվիրակության կազմում են Անահիտ Ավանեսյանը, Գևորգ Մանթաշյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արա Մարգարյանը, Արմեն Մելքոնյանը, Լիլիթ Սարոյանը, Ահարոն Բարսեղյանը, Սամվել Խարազյանը։

--00--ԱՀ