ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից․Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Աղաջանյան

Նորից հիշեցնում, նշում և արձանագրում եմ, որ ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում, ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Դրանով է պայմանավորված նոյեմբերի 9-ի պայմանագրում ռուս խաղաղապահների մասին կետը և նրանց ներկայությունը Արցախում։ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում։ Պետք է իրատեսական գնահատենք ռեսուրսները, որ կան սեղանին, խոսքը դիվանագիտական ռեսուրսների, միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է»,- նշել է Աղաջանյանը։

--000--ՀԱ