Ռուսական C-400-ների պատճառով կա հնարավորություն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է Կուպերը:

--00--ԱՀ