Կարբի գյուղի մոտ բախվել են «VAZ-2121»-ն ու «ПАЗ»-ը. վիրավորներից մեկի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

վթար

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1978 թ․) և «ПАЗ» (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի փականը։