Միայն Ռուսաստանի շահերն են համընկնում ՀՀ-ի գոյության հետ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Միայն Ռուսաստանի շահերն են համընկնում ՀՀ-ի գոյության հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց կառավարման հարցերով փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը։

Անտինյանի համոզմամբ, ստեղծված բարդագույն իրավիճակում Հայաստանը չպետք է գնա կտրուկ քայլերի։

Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության հարց չի կարող լինել, քանի որ հենց արևմտյան մամուլ կարդալով կարող ենք տեսնել, թե որքանով են արևմտյան երկրները հետաքրքրված Հայաստանի խնդիրներով։

Վերլուծաբանի պնդմամբ, այս տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեն երեք պետություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող ռազմավարական դաշնակիցներ լինել, քանի որ նրանց երկարաժամկետ շահերը չեն համընկնում։

--00—ԱՊ