Վանաձորում Opel Zafira-ի վարորդը պարեկի գրպանը փող է դրել, որ խախտումը չարձանագրվի, ու բռնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ պարեկ, 35-ամյա Մկրտիչ Հակոբյանը Վանաձոր քաղաքում ծառայություն կատարելիս է եղել, երբ Բաղրամյան պողոտայում ճանապարհային  երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է Opel Zafira մակնիշի 10 ԼC 777 համարանիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը:

Ավագ պարեկը պարզել է, որ նշված ավտոմեքենան տեխնիկական զննություն անցած չի եղել։ Արդեն տեղում պարեկը վարորդին հայտնել է, որ, քանի որ իր կողմից թույլ է տրվել վարչական իրավախախտում, ապա այն ոչ միայն պետք է արձանագրվի, այլև պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, սակայն վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արամայիս Սարգսյանը, այդ ամենի մասին տեղեկանալով, պարեկին առաջարկել է, որ իր մոտ կա ընդամենը 20 հազար դրամ և պատրաստ է 20 հազար դրամը տալ պարեկին, որպեսզի վերջինս «աչք փակի». արձանագրություն չկազմի, ապա իր մոտ եղած 20 հազար դրամը Ա. Սարգսյանը փորձել է տեղավորի պարեկի գրպանում։ 

Ըստ աղբյուրի՝ պարեկ Մ. Հակոբյանը Ա. Սարգսյանին բերման է ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերը պարեկը ներկայացրել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։