Վայրագությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ միջազգային հանրությունը չի դատապարտել Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ap19275767563475_scaled.thumb_.jpg

Մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներ մահը։ Այս մասին ասված է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ արված թվիթերյան գրառման մեջ:

«Հայաստանի անկախության օրը մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներին և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի ճանապարհը», – գրել է Շիֆը Twitter-ի իր էջում։

--00—ԶՀ

 

Տեսանյութեր