Կոտայքում բախվել են «Lexus»-ը, «Niva»-ն ու մեղուների փեթակներ տեղափոխող «ЗИЛ»-ը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով  ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխելիս է եղել մեղվի փեթակներ, որոնց մի մասը վնասվել է:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ