Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. բախվել «ЗИЛ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում՝ «Հաճընի Ձոր» հանգստյան գոտու դիմաց, բախվել են Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 67-ամյա Վիտալիկ Բազյանն ու 72-ամյա Վլադիկ Բազյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնտեղից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

--00--ԱՀ