Միրզոյանը Շրի Լանկայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։

Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ խստորեն դատապարտելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։

--00—ԶՀ