Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Բուխարեստ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը սեպտեմբերի 24-26-ին գործուղվում է Ռումինիա: Այս մասին տեղեկանում է կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ նա Բուխարեստում կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովին:

--00—ԻԴ