ՀՀ զինդատախազի հրաժարականից հետո այդ պարտականությունները դրվել է զինդատախազի տեղակալի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

դատախազություն (1).jpg

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հովհաննիսյանը:

«ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Վահե Պետիկի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 16-ից»,-ասված է հրամանում:

Մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Համոյի Հակոբյանի վրա:

--00—ԼՄ