Կարծում եմ՝ անգամ այս անգամ էլ են անբարոյական сговор-ի գնացել թշնամու հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

2d8e9427499f144bc11727ddb5b24616_M.jpg

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշու՞մ եք՝ 3 օր առաջ թշնամին հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանին միակողմանիորեն փոխանցել է իր վերահսկողության տակ եղած՝ մեր նահատակների շուրջ 100 մարմիններ։ Արդյո՞ք փոխանցել է։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե փոխանցեր՝ հայտարարություն կլիներ։ Իսկ ինչու՞ չի փոխանցել։

Տարբերակ Ա. Մարմինները ենթարկվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ մասնատումների, ուստի ադրբեջանը շահագրգռված է, որ դրանք փոխանցվեն հնարավորինս ուշ կամ առհասարակ չփոխանցվեն։

Տարբերակ Բ. Երբ մարմինները փոխանցվեն, քպ-ական ռեժիմը ստիպված կլինի մեր զոհերի պաշտոնական թիվը կտրուկ մեծացնել, իսկ ռեժիմը շահագրգռված չէ, որ այդ թիվը արագ ու կտրուկ աճի։

Տարբերակ Գ. վերը նշված երկու պատճառներով։

Ես հակված եմ 3-րդ տարբերակին։ Կարծում եմ՝ անգամ այս հարցով են անբարոյական сговор-ի գնացել թշնամու հետ»։

--00—ԶՀ