Բեկորային վնասվածքից 1 քաղաքացի է զոհվել, 6-ը վիրավոր են․ ՄԻՊ-ը զեկույց է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը: Արձանագրվել է  քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննա Գրիգորյանը, ապա հավելել, որ կա 6 քաղաքացիական վիրավոր:

«Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից՝ թիրախավորվել են  նաև լրագրողներ, դրա վերաբերյա նույնպես կան ապացույցներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի ու սովորույթային իրավունքի կոպտագույն խախտում է»,-ասել է նա և հավելել, որ ՄԻՊ-ն այս առնչությամբ նախապատրաստում է զեկույց։

--00—ԼՄ