Վայոց Ձորում Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում, 4 վիրավորներից մեկը Թալինի փոխքաղաքապետն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

77ad27d8e77a4c75f6185504aab37ede.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Միհրան Ասատրյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Հովհաննիսյանը, 39-ամյա Գևորգ Մարգարյանը, 30-ամյա Սևակ Սիմոնյանը և վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղացաքիները, և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Մարգարյանը Թալինի համայնքապետի տեղակալն է, իսկ Հ. Հովհաննիսյանը աշխատում է Թալինի համայնքապետարանում։

--00—ԶՀ