Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հապկ.jpg

Ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով Հայաստանի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ-ում այժմ տեղի է ունենում մշտական խորհրդի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են վարչապետի մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը:

«Եվ այդ քննարկման արդյունքներում որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք արդեն ՌԴ-ին՝ 1997 թվականին բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Եվ որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,-ասաց Փաշինյանը:

--00--ԱՀ