Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Սեպտեմբերի 10-ին «‎Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզ, հանդիպել քաղաքացիների հետ, խոսել արտաքին ահագնացող մարտահրավերների, ներքաղաքական իրավիճակի և առաջիկա անելիքների մասին։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են շարժման արդյունքները, դրա միջազգային ընկալման հետ կապված խնդիրները և նոր փուլի գործողությունները։ 
 
Մանրամասն ներկայացվել են առաջիկայում ընդդիմադիր ֆրակցիաների գործունեության հիմնական ուղղությունները և անելիքները։  
 
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են «‎Դիմադրություն» շարժումն ընդլայնելու և վերջնարդյունքն ապահովելու ուղղությամբ իրենց մտահոգությունները և կոնկրետ առաջարկությունները։ 
 
Մասնակիցները կարևորել են Երևանից դուրս՝ հանրապետության բոլոր մարզերում, դիմադրության օջախներ ձևավորելու անհրաժեշտությունը՝ շարժման ապակենտրոնությունն ապահովելու և այն ընդլայնելու նպատակով։
 
Ներկաները արձանագրել են նաև քաղաքացիների հետ հանդիպումների այսպիսի ձևաչափերի անհրաժեշտությունը և սպասված լինելը։ 
 
Քաղաքացիների հետ բաց և ազնիվ քննարկումներ ծավալելու և շարժման առաջիկա ծրագրերին նրանց ներգրավելու նպատակով նման բովանդակությամբ հանդիպումները կրելու են շարունակական և պարբերական բնույթ։

--00--ԱՀ