Երևան-Մեղրի ճանապարհին․«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

83422_b (1).jpg

Սեպտեմբերի 10-ին, ժամը 04։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

--00—ԶՀ