Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են 2 մեքենա, ինչի արդյունքում 3-րդը հայտնվել է առվակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

վվ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 12-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացել, որ Արենի-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Ա., ծնված 1995 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, իսկ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1995 թ․) վթարից խուսափելով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանփեզրյա ջրահեռացման առվակում։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ֆ. Կ.-ն (ծնված 1985 թ․) և «Mercedes-Benz E320»-ի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 --00—ԱՊ