Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Հայաստանը չպարտվեր պատերազմում․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Հայաստանը չպարտվեր պատերազմում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Զարթոնք» կուսակցության ԳՄ ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, մեր խնդիրն այն է, որ պատերազմում պարտությունից հետո գլխավոր բանակցողը չփոխվեց, իսկ Փաշինյանն այլևս հոգեբանական տեսանկյունից ի զորու չէ բանակցել մեր հակառակորդների հետ։

Զոհրաբյանի պնդմամբ, այս կառավարությունը փչացրել է փոխհարաբերությունները այնպիսի առանցքային պետությունների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։

Ըստ զրուցակցի՝ մեր հակառակորդները մեզ հաղթում են բարոյահոգեբանական ճնշման միջոցով, եթե պայքարի ոգին լինի, ապա մենք կկարողանանք պայքարել և թույլ չտալ Զանգեզուրի միջանցքի գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԱՊ