Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

301397841_443049134507927_5196295075376378190_n.jpg

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ թթվածնային սարքավորումների արտադրամասում, բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո:

--00—ԶՀ