Ղազախստանում զինամթերքի պահեստում պայթյուններ են եղել. կան զոհեր և տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

հրդեհ

Ղազախստանում պայթյուններ են  որոտացել զինամթերքի պահեստում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 մարդու մահվան մասին: Նրանց թվում են եղել սերժանտը, եֆրեյտորը, զինված պահակախմբի քաղաքացիական աշխատակիցը և զինվորական դատախազը:  

Հաղորդվում է, որ նախօրեին հրդեհ է բռնկվել Ժամբիլի շրջանում, որտեղ ինժեներական զինամթերք է պահվում: Այնուհետև առնվազն 10 պայթյուն է որոտացել: ԱԻՆ տվյալներով մոտ 90 մարդ է տուժել, այդ թվում՝ 49 փրկարար: Առավոտյան հիվանդանոց տեղափոխված 28 անձանիցից 6-ի վիճակը ծանր է։
 
Շրջակա բնակավայրից տարհանել են բնակիչներին: Հետաքննություն է սկսվել: Հրդեհաշիջման աշխատանքներն էլ դեռ շարունակվում են:

--00—ՄՀ