Տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, քննարկվել են ընթացիկ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

82690_b.jpg

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։

Նիստը նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Կառավարման խորհուրդ) նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։

Տվյալ պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Մինասյանի թեկնածությունը։ Կառավարման Խորհրդի անդամները Ս․Մինասյանին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում նախատեսվող գործունեության հետ։ Կառավարման Խորհուրդը հավանություն տվեց առաջադրված թեկնածությանը։ Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը։

Այնուհետև, Կառավարման խորհրդի անդամները քննարկեցին օրակարգում ընդգրկված՝ Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող մնացած հարցերը։

--00—ԶՀ