Պայթյունի վայրում փլուզման վտանգով պայմանավորված իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ. ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

default (1).jpg

«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։

Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով»,-գրել է նա։

--00—ԶՀ