Հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի հատվածում իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, 24News 

Սյունիք, դիրքեր

Լուրերը, թե հայ-ադրբեջանական սահմանագծի Սյունիքի հատվածում մեր և հակառակորդի զորքերի միջև փոխհրաձգություն է ընթանում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 24News-ին հայտնեցին բանակին մոտ կանգնած աղբյուրները: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ադրբեջանական զորքերը խախտել են հրադադարն ու առաջխաղացման փորձեր կատարել Արցախում: Ինչպես հայտնել է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, «հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»: Հայկական կողմից կորուստներ չկան:Իրադրությունը շարունակում է մնալ լարված:Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։