Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՌԱԿ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

ք

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարևորել կառույցի անցած ճանապարհն ու դերը պետականաշինության և հայապահպանության գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՌԱԿ-ի գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

 

Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայանպաստ նախաձեռնությունների իրագործման ճանապարհին պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին: Նրանք առանձնակի կարևորել են այն հանգամանքը, որ կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ բակում և շնորհակալություն են հայտնել խորհրդարանի ղեկավարությանն այս հարցում իրենց աջակցելու համար:

--00—ԻԴ

Տեսանյութեր