ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին․ քննարկվել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

15294_am_1.jpg

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ:

--00--ՀԶ