Սոթքի հանքավայրում կրակոցները դադարել են, վիրավոր աշխատակցին վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հասարակական

Հակառակորդի կողմից Սոթքի հանքի ուղղությամբ կրակոցները սկսել են երեկ երեկոյան և պարբերաբար շարունակվում են մինչև այսօր ցերեկը, Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է,  աշխատակիցների անվտանգությունն ապահովվելու համար նրանք տարհանվել են: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ»ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Ունենք մեկ վիրավոր աշխատակից, ով մեր արտադրական մասի հորատողն է, նա վնասվածք է ստացել ձախ թևի կողմից, բարեբախտաբար ներքին օրգանների վնասվածքներ չունի, գտնվում է բժշկական հոսպիտալում, այս պահին վիրահատվում է, բժիշկները ընդհանուր առմամբ վիճակը գնահատում են կայուն»,-մանրամասնեց Ռուզաննա Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:

Հասարակական

Նկարում՝ Սոթքում վիրավորված հորատող Արմեն Մաթևոսյանը՝ ծնունդով Արցախից։