Հայտնի է այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

․

Այսօր՝ մայիսի 5-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվար և հայտնում է, որ 19:24-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ: 

«Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հանրահավաքի և դրան հաջորդած երթի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև»,-նշված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ