Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին նավթի ու գազի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

5f5a1233e1a21ac38883dba1dae4ef55.jpg

Գերմանիան 2022 թ․ Ռուսաստանին ռեկորդային գումար կվճարի էներգակիրների դիմաց, հայտնում է Deutsche Wirschafts Nachrichten պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի ծախսերը ՌԴ-ից նավթի ձեռքբերման դիմաց, նախորդ տարվա համեմատ, կարող են 11.4 միլիարդ եվրոյից աճել, մինչև 14.3 միլիարդ եվրո, իսկ գազի համար՝ 8.8 միլիարդ եվրոյից, մինչև 17.6 միլիարդ եվրո:

Բացի այդ, ածուխի ներկրման համար Գերմանիայից կպահանջվի վճարել մոտ 2 մլրդ եվրո:

--00--ՀԶ