Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է РИА Новости -ն`վկայակոչելով Գերմանիայի կառավարությանը:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Մեր երկրների միջև պատմականորեն ձևավորված անձնական, քաղաքացիական, տնտեսական և քաղաքական կապերը մեր երկկողմ հարաբերությունների հիմքն են:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շահագրգռված է, որ այս հիմքվ պատասխանատու կերպով զարգանան այս հարաբերությունները: Հույսով սպասում ենք ձեր կառավարության հետ համագործակցությանը`այս նպատակին ծառայելու համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր առաջիկա անելիքներում»,-ասված է շնորհավորական ուղերձում: