Բա որ Պուտինը մի կարգին գոռաց Նիկոլի վրա, բաժակը լցվել է, ՀՀ-ի արևմտյան խաղերն էլ չեն անցնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Մոսկվայում հստակ հարց է հնչելու Փաշինյանին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված, առ այն, որ չկա այդ խումբը, իսկ ՀՀ-ն հակառակն է անում, էլի ՌԴ նախագահի մոտ կռուտիտնե՞ր է անելու, չի՛ անցնելու այս անգամ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն այսօր մահ ու կենաց կռվի մեջ է, ՌԴ-ին բոլոր կողմերից հարվածում են, նրա զավակները զոհվում են։ «էդ երկրի ղեկավարի հոգեվիճակն էլ մի քիչ հասկացեք, այն դեպքում, երբ ՀՀ-ն խաղեր է տալիս։ Բա որ մի կարգին գոռաց վրեն։ Փաշինյանին շատ լավ կհիշեցնեն, թե որտեղ ինչ փող ունի, որտեղ ինչ ադամանդ, ում որտեղ է «գցել», միջնորդն ով է, ՀՀ կասիրն ով է, դրսի կասիրն ով է, շվեյցարական բանկերում իր հաշիվները հանի, գցի դեմը, էլ չեմ ասում ժամերով վիդեոները՝ մինչև վարչապետ կոչվելը»,- ասել է Նահապետյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում: