Փաշինյանը այլ փաստաթղթեր է ստորագրել, զիջումներ կլինեն նաև Տավուշում և Վարդենիսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Ամենայն հավանականությամբ, բացի նոյեմբերի 10-ի հայտարարությունից կան նաև այլ փաստաթղթեր, որոնք Նիկոլ Փաշինյանը ստորագրել է։ Դրանցից մեկում Հայաստանի և Ադրբեջանի դեմարկացիայի գործընթացից առաջ որպես ավարտուն փուլ անպայման նշված է սահմանազատման քարտեզի աշխատանքը»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Ես ենթադրում եմ, որ այդ ավարտուն փուլ կոչվածը՝ դելիմիտացիան, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի միջև սահմաններն են, բայց, ո՞ր թվի սահմանները․ 1923-1991թթ․ մի քանի անգամ երկու խորհրդային հանրապետությունների միջև սահմաններ են ճշգրտվել, որոնք Մոսկվան հաստատել է»-, ասել է ռազմական փորձագետը:

«1991թ․ Ադրբեջանի Հանրապետությունը իրեն հռչակել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ՝1918-20 թթ-ի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Հայաստանի կեսը, օրինակ, Տավուշը, Վարդենիսը՝ մինչև Սևանի ափ, և Սյունիքը իրենցն են եղել»,- նշել է Նահապետյանը:

Բանախոսի պնդմամբ՝ այս տեմպերով և ՀՀ այս իշխանությունների օրոք առաջիկայում Սյունիքից հետո վտանգի տակ են հայտնվելու նաև հենց Տավուշն ու Վարդենիսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ