Ինչն է պատճառը, որ Փաշինյանը Պուտինի հետ չի շփվում, սպառնալիքներ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Տավուշյան իրադարձություններից հետո մենք չտեսանք ՀՀ-ի և ՌԴ-ի առաջին դեմքերի մակարդակով ուղիղ շփում, փոխարենը ՌԴ նախագահը մի քանի անգամ հեռախոսազրույց ունեցավ թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի նախագահների հետ և քննարկեցին այս տարածաշրջանին վերաբերող հարցեր»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Հարց է առաջանում, ինչո՞ւ չկա այդ շփումը, ինչո՞ւ չկա ուղիղ շփում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, այն էլ այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում Թուրքիան ակնհայտ սպառնալիքներով է հանդես գալիս մեզ ուղղված։ Ես գոնե այդ շփման բացակայության մասին որևէ բացատրություն չեմ լսել»,- նշել է Հարությունյանը:

»Եվ առհասարակ, վերջին մի քանի ամիսների ընթացքում ո՞ւմ հետ է ընդհանրապես շփվում վարչապետ Փաշինյանը»,- հարց է բարձրացնում ՀՀ նախկին վարչապետը:

Բանախոսն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական այլ հարցերի, ինչպես նաև խոսել սոցիալ-տնտեսական վիճակից, և ներքաղաքական զարգացումներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ